211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:40 28-09-2015

Արմեն Մուրադյանն ընդունել է միջազգային ճանաչում ունեցող բժիշկ Ալեքսանդր Կուլիկովին

Փորձի փոխանակման նպատակով մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նմանատիպ նյութեր