Մեկնարկել է iPhone 6s-ի և iPhone 6s Plus-ի պաշտոնական վաճառքը
Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է iPhone 6s և iPhone 6s Plus նոր սմարթֆոնների պաշտոնական վաճառքն աշխարհի մի շարք երկրներում։
Սարքերը կկարողանան ձեռք բերել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, Նոր Զելանդիայի, Պուերտո-Ռիկոյի, Սինգապուրի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակիչները։