1535 դիտում
21:44 26-09-2015
Հայաստանի անկախության տոնը նշել են Արգենտինայում (լուսանկարներ)
Սեպտեմբերի 25-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունը Բուենոս Այրեսի նշանավոր «Կոլոն» օպերային թատրոնում կազմակերպել էր ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն և համերգ: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էին Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը հաջորդեց ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգը, որը կազմակերպվել էր Արգենտինայի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներրը համակարգող հանձնաժողովի աջակցությամբ, որն ունկնդրեց շուրջ չորս հազար հանդիսատես: Համերգին մասնակցում էին ՀՀ «Հայ ֆոլկ» անսամբլը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, և Արգենտինայի «Բարիլոչեի» կամերային նվագախումբը:
Ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Գրասիելա Բոյաջյանը:
Իր խոսքում դեսպան Հարությունյանը, բարձր գնահատելով հայ-արգենտինյան բարեկամությունը, նշեց. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի համար 24 տարին լոկ պատմական մի փոքրիկ շրջան չէ: Դա մեր պատմության մեծագույն շրջաններից մեկն է, հերոսական պայքարի, հաղթանակների և մաքառման շրջան: Մեր ժողովուրդը բացեց պատմության այս էջը Սպիտակի երկրաշարժից 3 տարի հետո, երբ ավերվել էր մեր երկրի 1/3 մասը, զոհվել էին ավելի քան 25 հազար մարդ: Բացեց այս էջը` պարտադրված պատերազմին և զրկանքներին դիմակայելով: Բայց մեր ժողովուրդը դիմացավ, դիմադրեց, հաղթեց և վստահորեն կառուցեց նոր Հայաստանի Հանրապետությունը»:
Արգենտինայի Պատգամավորների պալատի պատգամավոր Գրասիելա Բոյաջյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի հազարամյա պատմությանը, քրիստոնեական և ընտանեկան ավանդույթներին, ինչպես նաև 2015թ. ապրիլին իր առաջին այցելությանը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Քայլել հայկական հողի վրա, զգալ իմ ժողովրդի արմատները, տեսնել բիբլիական Արարատը այդքան մոտիկից՝ թույլ տվեցին ինձ վերագտնել իմ պատմական անցյալը: Անսահման էին իմ զգացմունքները, և ես ասացի. «Հայաստա՛ն, քեզ հետ գրկախառնությունը գին չունի», - իր խոսքում նշեց տիկին Բոյաջյանը:
«Հայ ֆոլկ» երգչախմբի կատարմամբ հնչեցին Սայաթ Նովայի, Կոմիտասի ստեղագործություններն, ինչպես նաև Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ հայկական ժողովրդրական երգեր:
Բարիլոչեի կամերային նվագախումբը կատարեց Անտոնիո Վիվալդիի, Էդվարդ Գրիգի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից, ինչպես նաև Ռուբեն Ալթունյանի մշակմամբ «Յաման յար», «Ես սիրեցի», «Քոչարի» և «Բերդ պար» ստեղծագործությունները:
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Արգենտինա-Հայաստան արգենտինյան թիվ 8 դպրոցում, որտեղ արգենտինացի աշակերտների կատարմամբ հնչեցին Հայաստանի և Արգենտինայի օրհներգերը, հայկական երգեր և պարեր:
Սեպտեմբերի 21-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ անցկացվել էր գոհաբանական մաղթանք, որին հաջորդել էր «Հայ ֆոլկ» անսամբլի ելույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
21680 դիտում
15:25 21-09-2017
Արթիկում գեղեցիկ միջոցառումով նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2182 դիտում
17:21 05-09-2015
Մոսկվայում մեծ շուքով նշվել է Էկվադորի անկախության տոնը. լուսանկարներ
1010 դիտում
14:04 23-09-2016
Բելառուսում նույնպես նշել են Հայաստանի անկախության 25-ամյակը
Այս բաժնից
664 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ