2144 դիտում
21:00 26-09-2015
Միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերի. ՀՀ ԱԳ փոխնախարար
«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, Ադրբեջանի քայլերն ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ, խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, անվտանգության խորհրդին, Մինսկի խմբին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել, մենք գիտենք ում հետ գործ ունենք: Մեզ համար դա անցած պատմություն է», այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հակառակոդի կողմից զինադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, և մասնավորապես, սեպտեմբերի 25-ին կատարվածին, ինչի հետևանքով 4 զինծառայող զոհվել էր, 16-ը՝ վիրավորվել:
Հայաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով, Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել. «Կարծում եմ՝ արդեն հասունացել է ժամանակը, որ այն մոտեցումները, որոնք այսօր հասկանալի պատճառով ցուցաբերվում է՝ մի նժարի դնելու, արդեն պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերել»:
Նմանատիպ նյութեր
6681 դիտում
17:00 03-11-2016
Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը