3362 դիտում
22:30 26-09-2015
Դդումը բարձրացնում է իմունիտետը և պայքարում մրսածության դեմ
Դդումը հրաշք բանջարեղեն է համարվում: Այն հարուստ է միկրոտարրերով ու վիտամիններով և խորհուրդ են տալիս սիրտանոթային հիվանդացությունների, այտուցների, սակավարյունության և ճարպակալության դեպքում:
այս բանջարեղենը մարդն ստեղծել է 5000 տարի առաջ և այժմ էլ շատ է օգտագործվում:
Ըստ 10diet.net-ի, դդումը բանջարեղենների շարքում չեմպիոն է համարվում երկաթի, մեդիումի և ֆտորի պարունակությամբ: Պարզվում է՝ բարձր ջերմությունը կարելի է նվազեցնել դդումի շիլայի օգնությամբ:Սովորական մրսածության դեպքում դդմի հյութը լավ միջոց է համարվում՝ թեթևացնում է ցավը կոկորդում, բարձրացնում իմունիտետը: Բացի այդ, դդմի հյութը ամրացնում է ատամների էմալը:
Դդումը նաև խնամքի միջոց է մազերի և մաշկի համար։ Դդումով կերակուրները կօգնեն ամրացնել մազերը և ազատվել թեփից։
Դդումի կորիզները նույնպես շատ օգտակար են. օրինակ երբ հղի կանայք տոքսիկոզ են ունենում, կարող են ծամել դդմի կորիզը և սրտխառնոցը կվերանա:
Գունատ մաշկը և մազերի վատ աճը կարող են լինել В9 վիտամինի դեֆիցիտի արդյունք։ Ցինկի և В9 վիտամինի պակասը հաճախ դառնում են ակնեների առաջացման պատճառ։
Իսկ մաշկի չորությունն ու շերտավորումը կարող են լինել վիտամին А-ի պակասի արդյունքը։ Այդ պատճառով դդմից պատրաստված կերակուրները հիանալի միջոց են մաշկի խնամքի համար։
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
19:24 29-10-2018
Ինչքա՞ն է կշռում Հելոուինի դդումը. հատուկ խաղադրույք Վիվառոյից
1129 դիտում
17:13 29-01-2022
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am