211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:22 26-09-2015

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Լոռու ՄՎ և Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 14.55-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Ֆրունզիկ Մ.-ն և կամովին ներկայացրել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 44 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Ալիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԻԺ-17» տիպի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ, իսկ 1993 թ. ծնված Արման Գ.-ն՝ ինքնաշեն ազդանշանային հրթիռանետ, հրթիռի 3 փամփուշտ և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 114 փամփուշտ: *** Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ազատ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հասմիկ Մ.-ն կամավոր հանձնել է «TT» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով և տարբեր տրամաչափի 256 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր