1178 դիտում
16:17 25-09-2015
Կառավարությունը կանոնակարգել է տարեցների, հաշմանդամների և երեխաների խնամքի տրամադրման գործընթացը
Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ:
Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց, և երեխաների խնամքի տրամադրման գործընթացը: Ամրագրվել են խնամքի տրամադրման տեսակները, ձևերը, խնամք տրամադրող հաստատությունները, որոնք ծառայություններ են տրամադրում տարեցներին, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Նախատեսվում է նաև ներդնել սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման ինստիտուտ:
ՀՀ մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժետությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում: Որոշման նպատակն է մարզերում բարձրացնել հիվանդանոցային ծառայությունների ֆիզիկական մատչելիությունը, ապահովել բժշկական ծառայությունների արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
7668 դիտում
15:01 17-02-2014
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին
2031 դիտում
17:41 09-10-2019
Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
610 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
451 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ