211652_close_icon
views-count1155 դիտում article-date 12:58 25-09-2015

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն այցելել է մարտական զորամաս

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանականերում սեպտեմբերի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Ճամբարակում տեղակայված սահմանային զորամաս: Ուսանողներին էին միացել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը: Այցի ընթացքում ուսանողները նախ ծանոթացան զորամասի կառուցվածքին,եղան զորանոցներում, ծանոթացան զորամասի սպառազինության մեջ առկա մարտական տեխնիկային և տարբեր զինատեսակներին: Ինչպես նախորդ բոլոր նմանատիպ այցելությունների ժամանակ, այս անգամ ևս ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից զորամասը նվեր ստացավ համակարգչային սեղաններ, պրոյեկտոր, էկրան, աշխատանքային գործիքներ և այլ պարագաներ: Զորամասին ծանոթությանը հաջորդեց այցելությունը զորավարժարան, որտեղ ուսանողները ծանոթացան հրաձգային զենքի կառուցվածքին, կրակելու հմտություններին, այնուհետև հնարավորություն ունեցան կրակել մարտական զենքերից: Զորավարժարանից հետո հերթը զինվորական ճաշարանինն էր: Ուսանողներն ու ուսանողուհիները զինվորների հետ նստեցին նույն սեղանի շուրջ, համտեսեցին զինվորական կերակուրներն ու զրուցեցին զինվորական առօրյայից և հետաքրքրաշարժ զանազան այլ թեմաներից: Հենց այսպիսի մտերմիկ ու ընկերական զրույցներով էլ ավարտվեց ուսանողների` անակնկալներով լի զորամասային այցը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր