ՀՊՏՀ ուսանողներն այցելել են Տավուշի զորամաս
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ այցելել էին ՀՀ Տավուշի մարզի թիվ N զորամաս:
ՀՊՏՀ-ականները հանդիպել են զորամասի հրամանատարությանը և զինվորներին, ծանոթացել նրանց առօրյային, ծառայության պայմաններին, նրանց հետ ճաշել ճաշարանում:
Հայրենիքի սահմաններն անառիկ պահպանելու և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարի անունը բարձր պահելու համար ռեկտոր Կորյուն Աթոյանը զորամասում ծառայող ՀՊՏՀ 3 ուսանող-զինվորների՝ Վազգեն Գեղամի Ղարախանյանին, Դավիթ Մարտինի Հովհաննիսյանին, Արթուր Վահեի Յաղմուրյանին շնորհակալագրեր է հանձնել:
ՀՊՏՀ-ականները զորամասին նաև նվերներ են հանձնել՝ տեխնիկա, մարզական գույք, գրքեր, քաղցրավենիք, տեղեկացնում է համալսարանի լրատվական ծառայությունը: