14198 դիտում
11:07 25-09-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները մեկնել են խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու թշնամուն եւ կանգնելու զինվորի կողքին
Ինչպես նշել էինք, երեկ հակառակորդը ակտիվորեն գնդակոծել է Տավուշի մարզի եւ ԼՂՀ սահմանամերձ գյուղերը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները հենց երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակարհարված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։
Նշենք, որ դեռ փետրվարին գեներալը կազմակերպել է, որպեսզի ԵԿՄ-ականները լինեն սահմանամերձ զորամասերում եւ առաջնագծում։ Այնպես չէ, որ նա չի վստահում սահմանին կանգնած զինվորին կամ պաշտպանական բանակին, ընդհակառակը, վստահում է եւ հպարտանում, սակայն այդ քայլով վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ բանակի եւ զինվորի կողքին են։
Գեներալը հաճախ է կրկնում, որ ինչպես ինքն էր տարիներ առաջ այդ երեխաներին եւ նրանց ընտանիքներին պատերազմի դաշտում պաշտպանում թշնամուց, այսօր էլ սահմանին կանգնած տղաներն են իրեն եւ իր ընտանիքը պաշտպանում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
346 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
376 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
337 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ