57-ամյա Ասատուրը հիվանդ զինծառայողին տեսակցելու համար ծնողներից 3300 դոլար է ստացել եւ ոչ միայն
57-ամյա Ասատուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արմեն Ասլիբեկյանի ծնողները Ն. Մկրտումյանը և Ա. Ասլիբեկյանը անհանգստացած են իրենց որդու առողջական վիճակով, գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, չարաշահելով վերջիններիս վստահությունը, որ պարբերաբար զորամաս կայցելի վերջիններիս որդուն Արմեն Ասլիբեկյանին Ն. Մկրտումյանից և Ա. Ասլիբեկյանից ստացել է 3000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ շաբաթ անց ևս 300 ԱՄՆ դոլար և խաբեությամբ հափշտակել է նշված գումարները:
Բացի այդ, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վահե Իրիցյանի մայրը` Նարինե Ոսկանյանը, ցանկանում է որդուն քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված խնդիրները լուծել, գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ չարաշահելով վերջինիս վստահությունը, խոստացել է օրենքով սահմանված կարգով օգնել և ազատել Վ.Իրիցյանին քրեական պատասխանատվությունից, ինչի դիմաց Ն. Ոսկանյանից ստացել է 4800 ԱՄՆդոլար և խաբեությամբ հափշտակել նշված գումարը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։