5116 դիտում
22:15 27-07-2015
Արկածախնդիր Գեւորգն ու Ասատուրը թանկարժեք «Հայուհու» արձան են գողացել եւ Range Rover-ով փախցրել
Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Ասատուր Ծատուրյանի հետ, հափշտակել են քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կողմից քանդակված Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, մոտ 600.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեք ներկայացնող մարմարից պատրաստաված «Հայուհու» արձանը, որը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ տեղափոխելու ընթացքում անզգուշորեն վնասել են 60000 ՀՀ դրամի չափով։
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի 1-ի, 2-րդ կետերով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
880 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան