34566 դիտում
22:28 23-09-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում Mercedes-ը 200 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FZ 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում` «Մշո օջախ» ռեստորանային համալիրի մոտ, դեպի Գյումրի ընթանալիս` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Հարվածի արդյունքում գազաբալոնը մեքենայից պոկվել և շպրտվել էր մոտ 100 մ, 50 մետր էլ շպրտվել էր անվահեծանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ, 23-ամյա Շավարշ Խաչատրյանը, 22-ամյա Արամ Թորոսյանը, 21-ամյա Արկադի Վարդանյանը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր ժամանած Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները վթարի վայրից բավականին հեռավորության վրա հայտնաբերել են Շ. Խաչատրյանին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի հերթապահ խմբին:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենաներով հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը:
Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` տեղամասային տեսուչ Մ. Խամոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրվորներին տեղափոխում են Երևան, քանի որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)