211652_close_icon
views-count1395 դիտում article-date 21:24 23-09-2015

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62 բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը (2 տարեկան երեխան) ներսից փակել է դուռը. ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է գտնվել 2013 թ. ծնված Ա. Հ.-ը: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հոգեպես անհավասարակշիռ վիճակում եղել է Ն. Մ.-ը, ով հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական ԲԿ: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռ բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր