5044 դիտում
17:12 23-09-2015
Սմբատ Հակոբյանի ծեծի նոր վարկած. News-book.am
Շաբաթ օրը «Հայազն» կուսակցության կազմակերպած երթի ավարտից հետո Աբովյան փողոցում ծեծի ենթարկվեց ազատամարտիկ, քաղաքացիական ակտիվիստ Սմբատ Հակոբյանը: Արդեն չորրորդ օրն է նա գտնվում է հիվանդանոցում, իսկ ծեծի փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն կա 3 ձերբակալված անձ:
Դրան հաջորդեց ազատամարտիկների բողոքի ակցիան, որից հետո համապատասխան հայտարարություններ եղան ընդդիմադիր ուժերի կողմից:
NewsBook-ի տեղեկություններով` տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ազատամարտիկի քաղաքացիական գործունեության հետ: Սմբատ Հակոբյանն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, նա բավականին լուրջ պարտքեր է կուտակել՝ հրաժարվելով դրանք վերադարձնելուց: Նրա պարտքատերերից ոմանք նախընտրել են գնալ իրավական ճանապարհով և դիմել են դատարան: Օրինակ, տարիներ առաջ, քաղաքացիներից մեկը դատարանից ստացել էր կատարողական թերթ, որով Սմբատ Հակոբյանից հօգուտ իրեն պետք է բռնագանձվեր 66 հազար ԱՄՆ դոլար: Ապրելով շատ շքեղ եռահարկ տան մեջ, վարելով այդ ժամանակվա համար բավական թանկարաժեք ավտոմեքենա՝ նա կարողացել էր տարբեր ճանապարհներով խուսափել պարտքը վերադարձնելուց՝ հիմար վիճակի մեջ գցելով թե պարտատիրոջը, թե ԴԱՀԿ աշխատակիցներին:
Հիմա վերադառնանք մեր օրերը: Երբ արդարադատության համակարգը սատկած է կամ ծառայում է աֆերիստներին՝ հասարակության մյուս հատվածին ոչինչ չի մնում անելու, քան հարցերը լուծել այլընտրանքային ճանապարհներով:
Մանրամասներն` [url=http://news-book.am/?p=66697%2Fsmbat+hakobyani+ceci+nor+varkac+&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10350 դիտում
11:05 26-09-2015
Ազատամարտիկները գիտեն՝ ով է Սմբատ Հակոբյանի ծեծի պատվիրատուն. «Ժամանակ»
41846 դիտում
17:49 09-02-2015
Աշոտ Աղաբաբյանը խոստացավ տերյանական օրեր հայտարարելու առաջարկով հանդես գալ. News-book
2010 դիտում
21:21 12-03-2015
Ժամանակն է դուրս գալ զոհի կերպարից. Քաղաքագիտության ամբիոնի վարիչը` Ցեղասպանության մասին. News-book
Այս բաժնից
514 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
391 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
862 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ