1002 դիտում
13:55 23-09-2015
Արմեն Մուրադյանը առաջատար էնդոկրինոլոգների հետ քննարկել է շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացմանն առնչվող հարցեր
Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր:
Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ» դեղի կարևորության մասին: Այս որակական փոփոխությունը միտված է հիվանդներին որակյալ, մատչելի և անվտանգ դեղերով ապահովմանը:
Ընդգծելով մանկության հարցերի առաջնահերթությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների հնգամյա ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ուլտրակարճ ազդեցության ինսուլինային անալոգներ: Դրանք առաջիկայում կհատկացվեն շաքարային դիաբետով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներին և 18-22 տարեկան երիտասարդներին:
Դիաբետի առավել արդյունավետ բուժման տեսանկյունից կարևորվեց մասնագետների կողմից հիվանդների շրջանում շարունակական ուսուցման դասընթացների իրականացումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության քարոզչությունը:
Մասնագիտական միավորումների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր իրականացնել շաքարային դիաբետով հիվանդների ռեեստրի ստեղծման և շաքարային դիաբետի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման և ներդրման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
08:37 20-02-2014
Հնդկական արտադրության դեղահաբերը ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
1471 դիտում
09:41 24-04-2014
Էժան ինսուլինը լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին․ Ժողովուրդ
1591 դիտում
13:19 16-05-2014
Ինչ որակ ունի շաքարային դիաբետով հիվանդներին պետության կողմից տրվող ինսուլինը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
502 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
382 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
850 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ