2894 դիտում
00:10 23-09-2015
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին Բրյուսել և Վիեննա
Սեպտեմբերի 13-ից 18-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:
Սեպտեմբերի 14-ից 16-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել էին դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հաշվառումով կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:
Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ու անվտանգության նոր մարտահրավերների մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:
Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Բրյուգե քաղաքում գտնվող, ԴԴ երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջ և տեղում ծանոթացան Քոլեջի գործունեությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Քոլեջում սովորող Հայասատանից և այլ երկրներից հայ ուսանողներ:
Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել էին դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության վերաբերյալ: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողով և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:
Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաև Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Թաթուլ Մարգարյանը և Արման Կիրակոսյանը:
Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:
ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
7041 դիտում
23:28 03-04-2017
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ու աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բրյուսել և Վիեննա
1000 դիտում
21:44 13-10-2014
Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելել են Արցախ
1564 դիտում
21:58 13-10-2015
Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելել են Արցախ
Այս բաժնից
832 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
922 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1204 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին