211652_close_icon

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Երուսաղեմում

views-count1068 դիտում article-date 23:50 22-09-2015
Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը մասնակցում էին Իսրայելի արտաքին գործերի նախարարության և պետական այլ հաստատությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, դեսպաններ, մտավորականներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի և ազգային կուսակցությունների ու կազմակերպությունների անդամներ։ Օրվա խորհրդի կապակցությամբ ելույթով հանդես եկավ Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Նմանատիպ նյութեր