211652_close_icon
views-count2999 դիտում article-date 20:40 22-09-2015

Սուսաննան դիտավորությամբ վնասել է սկեսուրի եւ սկեսրարի շիրմաքարը

Սուսաննա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մահացածներին թաղելու համար նախատեսված` ՇՄ Փոքր Մանթաշ համայնքի գերեզմանոցում դիտավորությամբ վնասել է ամուսնու` Ա.Պալոյանի հարազատների` մահացածներ Շ.Պալոյանի,Յ.Պալոյանի, Վ. և Ա.Պալոյանների գերեզմանների վրա եղած շիրմաքարերը և տապանաքարերը` պատճառելով 700.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մարալիկի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր