25977 դիտում
12:01 22-04-2018
Ականատեսների պնդմամբ՝ ինչ-որ օլիգարխի հաստագլուխներ դիտավորությամբ վնասել են քաղաքացու ավտոմեքենան ու դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ ՝ ապրիլի 21-ին, երեկոյան Գարեգին Նժդեհի փողոցի կամրջի վրա Kia Sorento մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը դիտավորյալ բախվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Սուրեն Գասպարյանի վարած Nissan Tiida մակնիշի 82 GV 002 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով էլ Nissan-ը առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ականատեսները ասում էին, որ Kia Sorento-ն դիտավորյալ է հարվածել Nissan-ին, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով ուրիշներն են մոտեցել վթարի վայր և քաշքշելով՝ այնտեղ գտնվող ականատեսներից մեկ ձեռքից վերցրել են բջջային հեռախոսը, ով նկարահանել է վթարից հետո տեղի ունեցած իրավիճակը, այնուհետև դիմել են փախուստի:
Սա միտումնավոր է արվել և առանց համարանիշներով ավտոմեքենան դիտմամբ է հարվածել Nissan-ին, իսկ հետո ժամանած մյուս առանց համարանիշներով ավտոմեքենան նույն խմբից են եղել ու եթե ոստիկանությունը ցանկություն ունենա՝ տեսախցիկների միջոցով կհայտնաբերի այդ ճիվաղներին, իսկ դրանք, հաստատ, ինչ-որ օլիգարխի մանկլավիկներ են եղել,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին պատմում էին ականատեսները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
4748 դիտում
19:28 22-07-2015
22-ամյա Մհերը ոտքերով և երկաթյա առարկայով դիտավորությամբ վնասել է Անժելայի «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան