211652_close_icon
views-count977 դիտում article-date 17:53 22-09-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 18-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 55 դեպքից բացահայտվել է 50-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 11, խուլիգանության` 6, յուրացման` 3, ապօրինի ծառահատման` 2, դրամանենգության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության` 3, կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 40-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր