211652_close_icon

Հակառակորդի կողմից վիրավորված 29-ամյա Ռուսլանն ամուսնացած է եւ 1 տարեկան որդի ունի

views-count2161 դիտում article-date 11:03 22-09-2015
Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 22-ին հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված պայմանագրային զինծառայող, 29-ամյա Ռուսլան Մկրտչյանն ամուսնացած է եւ 1 տարեկան որդի ունի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը։ Նա նշեց, որ Ռուսլանը վիրավորումը ստացել է ձախ թիակի ուղղությամբ, բայց, բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։ Անձամբ է գնացել նրան տեսնելու եւ ամեն բան լավ է։ Ռուսլանը ընտանիքի միակ աշխատողն է եւ նա է պահում ընտանիքը։

Նմանատիպ նյութեր