211652_close_icon
views-count3621 դիտում article-date 17:39 21-09-2015

Ինչ պարգեւի է արժանացել Վալերի Օսիպյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով: Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ նախագահականից։

Նմանատիպ նյութեր