Սամվել Ալեքսանյանի ընկերը խոստացել է նրան ուղղաթիռ նվիրել․ի՞նչ նպատակով է օգտագործվելու այդ ուղղաթիռը
Ինչպես արդեն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացրել էր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Մալաթիա-Սեբաստիայի «Նատալի Ֆարմ» բժշկական կենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանման տեղ է կառուցվում։
Ավելին՝ այսօր լրագրողների հետ զրույցում Ս. Ալեքսանյանը նշեց, որ իր ընկերը խոստացել է ուղղաթիռ նվիրել։
«Երբ ամեն բան պատրաստ լինի, մի լավ ընկեր ունեմ, խոստացել է ուղղաթիռ նվիրի, որը կծառայեցնենք հիվանդների համար։ Եթե Գորիսում վթար լինի, ուղղաթիռով անմիջապես կտեղափոխենք հիվանդանոց»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիայի «Նատալի Ֆարմ» բժշկական կենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանման տեղ է կառուցվում, որպեսզի հրատապ դեպքերում եւ հատուկ մարդկանց այդ ուղղաթիռով տեղափոխեն։ Թեեւ դա սովորական ազգաբնակչությանը հասու սպասարկում չէ, բայց տեղի բնակիչները շատ ոգեւորված են այդ լուրով ու հիմնական քննարկման թեմա է դարձել։