Լոս Անջելեսում,77 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող Ջեքի Քոլինզը: Նա սիրային վեպերի «թագուհին» էր համարվում:
Մահվան պատճառը կրծքի քաղցկեղն է եղել, հաղորդում է ТАСС-ը:
Քոլինզը երեք տասնյակ գրքերի հեղինակ է, իսկ ամենահայտնիներից մեկը «Հոլիվուդյան կանայք» վեպն է:
Նշենք, որ 2013 թ-ին Եղիսաբեթ 2-րդ թագուհին Քոլինզին Բրիտանական կայսրության շքանշանով էր պարգևատրել: