87 տարեկանում մահացել է գերմանացի հայտնի գրող, Նոբելյան դափնեկիր Գյունտեր Գրասը: Նրա վերջին ՙԳրիմերի խոսքերը՚ վեպը հրատարակվել էր 2010թ-ին, ինչից հետո գրողը հայատարարել էր, որ այլևս գրքեր չի գրելու, այլ զբաղվելու է նկարչությամբ:
Գրասը 2012թ-ին քննադատել էր Իսրայելի քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը վերահսկողության տակ վերցնել Իսրայելի ատոմային ծրագիրը:
Ի պատասխան Իսրայելը մեղադրել էր գրողին հակասեմիտիզմի մեջ՝ հռչակելով նրան Persona non grata: