211652_close_icon
views-count1861 դիտում article-date 15:12 20-09-2015

«Փոքր Մհեր» Կրթահամալիրը անցկացրել է «Մենք Ձեր գործի շարունակողներն ենք» հայրենասիրական միջոցառումը

«Փոքր Մհեր» Կրթահամալիրը «Մենք ձեր գործի շարունակողն ենք» հայրենասիրական ծրագրի շրջանակներում այցելել է ՀՀ ամենատարբեր մարզեր՝ մերօրյա հերոսների ծննդավայրերը և կազմակերպել նրանց նվիրված ռազմահայրենասիրական միջոցառումներ: Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» Կրթահամալիրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էր : Հենց այստեղ էր ծնվել և մեծացել ուղիղ մեկ տարի առաջ ԼՂՀ սահմաններումում պայմանագրային զին. ծառայության մեջ մեր հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանելիս զոհված՝ ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը: «Փոքր Մհեր»Կրթահամալիրը Դիլիջանի թիվ 5 դպրոցի հետ համատեղ իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մհեր Հակոբյանի հիշատակին: Միջոցառմանը ելույթով հանդես եկան Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը,Դիլիջանի թիվ 5 դպրոցի տնօրեն Հովհաննես Անանյանը, Մհեր Հակոբյանի ուսանողական, ինչպես նաև ծառայակից ընկեր ավագ լեյտենանտ Ժորա Պետրոսյանը : Վերջինս իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծեց Մհեր Հակոբյանի հայրենասիրական ոգին ու արիությունը: Ներկա էին նաև Մհեր Հակոբյանի ծնողները և Դիլիջան քաղաքի հոգևոր առաջնորդը: «Մենք ձեր գործի շարունակողն ենք» միջոցառման շրջանակներում «Փոքր Մհեր» Կրթահամալիրը իր ջոկերից մեկը անվանակոչեց ավագ-լեյտենանտ Մհեր Հակոբյանի անունով , ինչպես նաև պարգևատրեց նրա ծնողներին Հայկազունական փառքի մեդալով: «Մենք ձեր գործի շարունակողն ենք» հայրենասիրական ծրագրի շրջանակներում մերօրյա հերոսներին նվիրված նորանոր միջոցառուները դեռ առջևում են :

Նմանատիպ նյութեր