Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ինքնաթիռում իր տեղակալի եւ խորհրդականի հետ վատացած օտարերկրացի կնոջ կյանք են փրկել․ մանրամասներ
Շվեդիայից վերադառնալիս ինքնաթիռում Վեներա անունով մի ուղեւորուհու ինքնազգացողությունն է վատացել եւ վիճակը այնքան ծանր է եղել, որ օդաչուները ցանկացել են վայրէջք կատարել։ Սակայն արագ կերպով առաջին բուժօգնություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը եւ խորհրդական Էդուարդ Բարսեղյանը: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հաստատեցին նաեւ Առողջապահության նախարարությունից։
Նրանց հաջողվում է վատացած կնոջը գիտակցության բերել և անգամ կաթիլային են միացնում։ Կինը տրանզիտ ուղևորուհի է եղել և պետք է Հայաստանից մեկ այլ երկիր մեկներ, սակայն նախարարը թույլ չի տվել այդ վիճակում թռիչքը շարունակել։
Շտապ օգնություն են կանչել եւ օդանավակայանից տեղափոխել նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնտեղ մի քանի ժամ բուժօգնություն ստանալուց եւ ինքնազգացողության լավացումից հետո այդ կնոջ ամուսինը եկել է և նոր միայն նրան դուրս են գրել հիվանդանոցից։