1606 դիտում
11:15 19-09-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Իտալիայի Ֆորլի քաղաքում
Սեպտեմբերի 16-ին Իտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում կայացավ Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նախքան համերգը հանդիպում էր ունեցել Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյի հետ և քննարկել տեղական ինքնակառավարման մակարդակով հայ-իտալական կապերը զարգացնելու հնարավորությունները:
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Սարգիս Ղազարյանը և Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյը: Դեսպանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության, իտալահայ համայնքի մասին: Քաղաքապետ Դավիդե Դրեյն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը:
Համերգում հնչեցին հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին ներկա էին փառատոնի ղեկավար Մասսիմո Մերչելլին, Ֆորլիի քաղաքական, մշակութային ու հասարակական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց RAI հանրային հեեռուստատեսության նահանգային ծառայությանը: Համերգը լայնորեն լուսաբանվեց իտալական մամուլում:
[img]/ups/images/0720904001442645906956791.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
983 դիտում
15:12 11-11-2015
Կանադայի Տորոնտո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել
737 դիտում
22:24 26-05-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Իտալիայի Գորիցիա քաղաքում
909 դիտում
14:35 21-10-2015
Իտալիայի Տրևիզո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
619 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
742 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
616 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը