758 դիտում
22:24 26-05-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Իտալիայի Գորիցիա քաղաքում
Մայիսի 23-ին Իտալիայի Գորիցիա քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որը կազմակերպել էին “èStoria” մշակութային ասոցիացիան և Գորիցիայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Պադովայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի գրող Անտոնիա Արսլանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը: Այն վարում էր “Corriere della Sera” օրաթերթի հեղինակավոր լրագրող Անտոնիո Կարիոտին:
Բանախոսները հանգամանալից ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմությունն ու հետևանքները, Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականությունը և միջազգային հանրության անդրադարձները:
Կլոր սեղանի ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ Ֆրիուլի-Վենեցիա-Ջիուլիա նահանգի մշակույթի նախարար Ջիաննի Տորենտին, ով ընդգծեց իտալական հասարակայնության լայն շրջանակներին՝ հատկապես երկիտասարդությանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու կարևորությունը:
Գիտաժողովի ավարտից հետո բանախոսները Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույց տվեցին RAI ռադիոընկերությանը:
Նմանատիպ նյութեր
945 դիտում
16:28 29-05-2015
Ռումինիայի Գեորգեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով
1053 դիտում
22:52 13-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով Պադովայում
715 դիտում
21:53 03-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում
Այս բաժնից
1819 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար
862 դիտում
15:10 05-01-2025
Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1270 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել