211652_close_icon
views-count1551 դիտում article-date 17:24 18-09-2015

Ոստիկանը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Սուրեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Լունապարկ» զբոսայգու սրճարաններից մեկի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել, ինչի կապակցությամբ իրեն մոտեցած ոստիկանության ծառայողներից մեկն ապտակել է, որի արդյունքում հետ-հետ է գնացել, դիպել բետոնե պատնեշին՝ ստանալով մարմնական վնասվածք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Սուրեն Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքվել են: Պարզվել է, որ վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության կատարման մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայողին: Քաղաքացի Սուրեն Կ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր