211652_close_icon
views-count685 դիտում article-date 12:56 15-11-2014

Հետախուզվողի գրպանից թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Անձնական զննությամբ՝ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ ապակյա տարա, որի 1/4 մասը եղել է մուգ շագանակագույն հեղուկ նյութ, ինչը, ըստ Ռուբեն Յ.-ի հայտարարության, պատրաստված է բենզինից, և օգտագործում է որպես թմրամիջոց: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր