211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:05 29-06-2014

Ճապոնիան ծրագրում է 8,5 միլիարդ դոլար արժողության արգելապատնեշ կառուցել՝ ցունամիից պաշտպանվելու համար

Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է 370 կմ երկարությամբ բետոնե արգելապատնեշ կառուցել՝ բնակչությանը ցունամիի վտանգից պաշտպանելու նպատակով: Նախնական տվյալներով՝ պատի շինարարությունը Ճապոնիայի կառավարությանը կաենա մոտ 8,5 մլրդ դոլար: Առաջին հերթին բետոնե արգելապատնեշներ կկառուցվեն Ֆոըկուսիմա, Միյագու և Իվատե պրեֆեկտուրաներում: Միևնույն ժամանակ կառավարության այս մեծ ծրագիրը բնակչության մի մասի հավանությանը չի արժանացել: Նրանցից շատերի կարծիքով՝ ոչ մի արգելապատնեշ չի կարող պաշտպանել իրենց հզոր ցունամիից: Որոշ մասն էլ կարծում է, որ նախագիծը բավականին թանկ «հաճույք» կդառնա հարկատուների համար:

Նմանատիպ նյութեր