1518 դիտում
11:30 18-09-2015
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև համագործակցության հուշագիր է կնքվել
Երևանի և եվրոպական քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման ու եղած կապերի ամրապնդման գործում ակտիվ են նաև մայրաքաղաքի վարչական շրջանները։ Սեպտեմբերի 11-16-ը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաք՝ քաղաքապետ Միշել Օմասի հրավերով։
Առնուվիլի քաղաքապետ Միշել Օմասի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրընկալ կողմի նախաձեռնությունը՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերի և համագործակցության հարցում հետևողականության ու գործնական քայլեր կատարելու համար, և նշել, որ լավ սկիզբ ունեցող համագործակցությունը նախանշում է արդյունավետ շարունակականություն։
Համագործակցության ամրապնդման նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի և ֆրանսիական Առնուվիլ քաղաքի միջև կնքվել է հուշագիր. արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Լևոն Դավթյանը:
Նուբարաշեն վարչական շրջանի պատվիրակության անդամների այցը Առնուվիլ հագեցած է եղել տարաբնույթ միջոցառումներով։ Պատվիրակությունն այցելել է նաև Առնուվիլի մանկապարտեզ, ձեռք բերել համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
17:28 13-10-2015
Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում
3324 դիտում
14:42 13-10-2017
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը