Սովորական օր` Ռուսաստանում. տեսանյութ
Իրկուտսկի բակերից մեկով ընթացող ավտոմեքենայի վարորդը իջել էր մեքենայից և գողացել բակում դրված արկղերով կարտոֆիլը:
Նա հասցրել էր տեղավորել դրանք բեռնախցիկում և այդ պահին շենքի մուտքից դուրս էին եկել կարտոֆիլի տերերը:
Վարորդը փորձել էր փախուստի դիմել, սակայն տղամարդը թռիչք էր կատարել մեքենայի դիմապակուն և կոտրել այն, թեև դա էլ չէր կարողացել կանգնեցնել վարորդին:
Ներկայացնում ենք տեսանյութը: