Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է (10 և 12 տարեկան երեխաները մնացել են դրսում), ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է (ներսում 2 տ. երեխա կա). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է (ներսում 3 տ. երեխա կա), ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: