Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Խաղաղությունից խաղաղություն» անհատական ցուցահանդեսի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել մեխակավանցի նկարիչ Ջեմմա Սիմոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սահակյանը Ջեմմա Սիմոնյանի արվեստը համարել է հայրենասիրության յուրահատուկ մարմնավորում՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացումը: