Սերբիայի հետ սահմանին Հունգարիայի ոստիկանների և ներգաղթյալների միջև բախումներ են տեղի ունեցել. կա 20 վիրավոր ոստիկան
Սերբիայի հետ սահմանին Հունգարիայի ոստիկանների և ներգաղթյալների միջև բախումներ են տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բախումների ժամանակ տուժել է 20 ոստիկան և 2 երեխա:
Հունգարիայի ոստիկանությունը ներգաղթյալների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/15/64923/]Հիշեցնենք[/url], որ Հունգարիայի ոստիկանները Սերբիայի հետ սահմանին ձերբակալել էին ռեկորդային թվով՝ 9380 ներգաղթյալի, որոնք փորձել էին ապօրինի հատել սահմանը:
Ոստիկանները շրջափակել են սահմանի հիմնական անցակետը, որով նախկինում ներգաղթյալները հասնում էին Հունգարիա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկիրը անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի նոր միջոցներ է կիրառում: