211652_close_icon
views-count1499 դիտում article-date 20:09 16-09-2015

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Մոլդովային

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի և Մոլդովայի հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: 21-րդ րոպեին Արթուր Քարտաշյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝1:0: 32-րդ րոպեին Ալեքսանդրու Բոյչուկը հավասարեցրեց հաշիվը, սակայն 45+1 րոպեին Հայկ Գալստյանը կրկին առաջ մղեց մեր հավաքականին՝2:1: 78-րդ րոպեին Դմիտրի Մանդրիչենկոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Միհայ Ապոստոլն առաջ մղեց մոլդովացիներին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` մոլդովացիների հաղթանակով 3:2 հաշվով: Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Մարկ Գրիգորյան 2.Հակոբ Համբարձումյան 3. Արթուր Քարտաշյան 5.Հակոբ Հակոբյան 4.Աղավարդ Պետրոսյան 21.Արթուր Նադիրյան 18.Ստեփան Հարությունյան 11.Հովհաննես Իլանգյոզյան 7. Հայկ Գալստյան 16. Վարդան Սաֆարյան 9.Ռոբերտ Մինասյան Պահեստայիններ` 1. Սուրեն Ալոյան 17. Մհեր Սաֆարյան 23.Էմիլ Եղիազարյան 10. Դավիթ Մարտիրոսյան 14. Էդգար Մովսիսյան 22. Վարդան Վարդանյան 15. Հովհաննես Հարությունյան 6.Արամ Կարապետյան Գլխավոր մարզիչ` Մարկ Լելևր

Նմանատիպ նյութեր