Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց առաջին խաղում
Քիչ առաջ Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Կիպրոսցիները հաղթեցին 2:1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփեց Հովհաննես Հարությունյանը:
Մրցաշարի երկրորդ տուրում վաղը՝ մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի ընտրանու հետ:
[url=http://www.ffa.am/hy/1430395919]Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա[/url]