211652_close_icon

Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի Սահմանադրության փոփոխություններին նվիրված ԱԺ նիստերը

views-count1273 դիտում article-date 13:46 16-09-2015
Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Նմանատիպ նյութեր