Ferrari-ն ներկայացրել է նոր կաբրիոլետը. ֆոտոշարք
Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում կայացել է Ferrari 488 Spider` Blu Corsa գույնով կաբրիոլետի պաշտոնական պրեմիերան:
Մեքենան ավելի վաղ ներկայացված Ferrari 488 նորացված կուպեի մոդիֆիկացիան է:
Ferrari 488 Spider-ի 3.9 լ ծավալով V8 շարժիչը 670 ձիաուժ հազորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 3 վայրկյանում: Առավելագույն արագությունը 330 կմ/ժ է կազմում:
Կաբրիոլետի բացվող կոշտ վերնամասը ծալվում և բացվում է 14 վայրկյանում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: