Իրանում ստեղծել են մեծ հեռահարության նրագույն ռադիոտեղորոշիչ կայան
Իրանցի մասնագետները ստեղծել են մեծ հեռահարության նորագույն ռադիոտեղորոշիչ կայան: Առաջիկայում տեղի կունենա նրա շնորհանդեսը, հաղորդում է Fars News-ը:
Ghaem ռադարը կարող է հայտնաբերել օբյեկտները 1000 կմ շառավղով: Ներկա պահին Իրանի հակաօդային պաշտպանության բազաներից մեկի տարածքում ընթանում են նրա տեղադրման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Իրանը վերջերս ներկայացրել էր ևս 2 նոր ռադարներ՝ Nasir-ը և Bina-ն: