Մեծ Բրիտանիան չի մասնակցի փախստականների տեղաբաշխման հարցով ԵՄ-ի սխեմային
Միացյալ Թագավորությունը մտադիր չէ մասնակցություն ունենալ փախստականների տեղաբաշխման հարցով Եվրամիության սխեմային: Այդ մասին հայտնել է ՄԹ ՆԳ նախարար Թերեզա Մեյը՝ միգրացիայի հարցով ԵՄ արտգործնախարարների մակարդակով հրավիրված արտակարգ նիստում:
«Բրիտանիան չի մասնակցի այդ սխեմային, սակայն մենք կընդունենք 20 հազար սիրիացի փախստականների, որպեսզի վստահ լինենք, որ օգնում ենք առավել կարիքավորներին»,-ընդգծել է Մեյը:
Այսօր հայտնի է դարձել նաև այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունում ստեղծվել է սիրիացի փախստականների հարցերով փոխնախարարի հատուկ հանձնաժողով: Այն ղեկավարելու է իշխող Պահպանողական կուսակցության անդամ Ռիչարդ Հարրինգթոնը: