211652_close_icon
views-count20888 դիտում article-date 11:20 14-09-2015

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դաշտում հրդեհ է բռնկվել ГАЗ 53 մակնիշի բեռնատարում. վիրավորներին օգնության են հասել զինվորներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ատացվել, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին թիվ 45 հրշեջ-փրկարարաիան ջոկատի աշխատակիցները` հրդեհի վայրի հարևանությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներն ու գյուղացիները ГАЗ 53 մակնիշի 43 ԼՏ 486 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Սենիկ Գրիգորյանին, 69-ամյա Սվետլանա Գրիգորյանին, 20-ամյա Մանուկ Գրիգորյանին և 10-ամյա Միշա Հայրապետյանին: Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել, ինչից հետո Սվետլանան, Մանուկը և Միշան տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերտիվ խումբը: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը` պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխանը ստանալուց հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր