48645 դիտում
10:21 14-09-2015
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ճանապարհին ընկած տղամարդուն օգնության հասան ոստիկանները, մինչդեռ քաղաքացիներն անտարբեր էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբովյան-Երևան ավտոճանապարհին` հանրությանը հայտնի «Չայկա» ռեստորանի մոտ, միջին տարիքի տղամարդը ընկած էր գետնին: Վարորդների գրեթե մեծ մասը մեքենայով անցնելիս` անտարբեր էին տեղի ունեցածին:
Միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսան Հակոբյանը նշված հատվածում ծառայություն կատարելու ժամանակ նկատեցին գետնին ընկած տղամարդուն, ովքեր ոչ միայն օգնության ձեռք մեկնեցին նրան, այլ նաև իրավիճակի մասին հայտնեցին ոստիկանության Աբովյանի բաժին, իսկ ժամանած հերթապահ խումբը այդ տղամարդուն ՃՈ աշխատակիցների հետ 1 ժամից ավելի է` համոզում են, որպեսզի նրան տեղափոխեն իր տուն:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+