211652_close_icon
views-count3744 դիտում article-date 06:48 14-09-2015

Մարալիկում վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը

Մարալիկի քաղաքապետի սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 1 965 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանի օգտին՝ 1 110-ը: Մարալիկում 5 500 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 147-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր