211652_close_icon
views-count1085 դիտում article-date 14:59 13-09-2015

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենք բնակարաններից մռկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Է. Ն.-ը (80 տարեկան) ընկել է հատակին և չի կարողանում բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքում, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1934 թ. ծնված Հ. Ն.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 6/3 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր