Ռեալիթի շոուն նկարահանող ուղղաթիռը կործանվել է
Արգենտինայի արևմուտքում կործանվել է MTV հեռուստաընկերությամբ ռեալիթի շոուն նկարահանող ուղղաթիռը, որի մեջ եղել է երկու մարդ: ТАСС-ի փոխանցմամբ, փրկարարներն ու ոստիկանությունը որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ նրանց գտնելու համար: Սակայն նշվում է, որ ամենայն հավանականությամբ նրանք մահացել են:
Ըստ աղբյուրի, ուղղաթիռն ընկել է ջրամբարի մեջ: