Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստներին սկսել են ազատ արձակել
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդվզող ակտիվիստներից մոտ 50 հոգու ոստիկանությունը ստիպված է եղել բերման ենթարկել՝ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնելու համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Ոստիկանությունից տեղեկացավ, որ բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/12/64664/]Հիշեցնենք[/url], որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները սեպտեմբերի 11-ի երեկոյան փակել էին պողոտան և չէին ենթարկվում պողոտան ազատելու ոստիկանների պահանջին, ինչից հետո ոստիկանությունը ստիպված է եղել 5.30-ին ցրել ցուցարարներին և վերականգնել պողոտայի երթևեկությունը: